Կամար (ֆիլմ, 2016)
Կամար անգլ.՝ ARQ | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Կանադա |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ |
Թեմա | ժամանակավոր հանգույց |
Թվական | սեպտեմբերի 9, 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Էլիոթ |
Սցենարի հեղինակ | Թոնի Էլիոթ |
Դերակատարներ | Ռոբբի Ամելլ, Ռեյչել Թեյլոր, Շոն Բենսոն և Ադամ Բուտչեր |
Կինոընկերություն | XYZ Films |
Տևողություն | 98 րոպե |
Կամար․ ժամանակի տապան (անգլ.՝ ARQ) 2016 թվականին նկարահանված ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Տորոնտոյում իրականացված կինոփառատոնում։ Ըստ սյուժեի գլխավոր հերոսները խրվում են փակ լաբորատորիայի ժամանակի օղակում։ Նրանք փորձում են պաշտպանվել ավազակներից և պահպանել նոր մշակած էներգիայի աղբյուրը, որը կարողա է օգնել փրկել մարդկությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենտոնը արթնանում է անկողնում՝ Հաննայի կողքին։ Ժամը 6։16 է։ Սենյակ են ներխուժում դիմակներով երեք տղամարդ, նրանք քարշ են տալիս Ռենտոնին հարևան սենյակ և կապում են աթոռին՝ Հաննայի կողքին, իսկ իրենք գնում են ուրիշ սենյակ սնվելու։ Տղամարդիկ իրենց կոչում են Հայր, Եղբայր և Սոնի․ նրանց հանցակիցներից ևս մեկը՝ Զարմիկ անունով, մահացած ընկած էր հատակին։ Ռենտոնը ազատում է իրեն և Հաննային և փորձում է փախչել, բայց նրան սպանում են։ Նա նորից արթնանում է անկողնում 6։16-ին և իրավիճակը բազմիցս կրկնվում է, բայց Ռենտոնը հիշում է անցած իրավիճակները և ամեն անգամ գործում է՝ հաշվի առնելով անցած փորձը։
Զրույցներից և հեռուստածրագրի մասերից պարզ է դառնում, որ գործողությունները տեղի են ունենում հետապոկալիպսիստական ապագայում․ Երկիրը փրկվել է աղետից (հնարավոր է, միջուկային պատերազմից) և աշխարհը կառավարում է «Տաուրուս» կորպորացիան։ Նրան դեմ է կանգել «Բլոկ» անունով ընկերություն, որը կազմված է երեք տղամարդուց։ Ինչ-որ պահի Ռենտոնը հասկանում է, որ Հաննան էլ է «Բլոկից» և հանդիսանում է նրա ղեկավարը։ Միաժամանակ պարզվում է, որ Սոնին «Տաուրուսի» կողմից ուղարկված վարձու զինվոր է։ Ռենտոնի վրա հարձակումը պայմանավորված էր նրանով, որ նա երկար տարիներ աշխատում է «Տաուրուսում» և ունի շատ խնայողություններ (հատուկ կարտ-«ժապավենների» վրա), որոնք ուզում են վերցնել ապստամբները։ Հաննան էլ ավելի շուտ եղել է Ռենտոնի ընկերուհին, բայց երկար ժամանակ բանտարկված է եղել։ Հաննայի՝ որպես օտար ապստամբների ներկայացուցչի հանդեպ անստահություն զգալով՝ Ռենտոնը ժամանակի ընթացքում միավորվում է նրա հետ՝ Սոնիի դեմ պայքարելու համար։
Ինչպես էլ որ չզարգանային իրադարձությունները, 3 ժամ 14 րոպե հետո Ռենտոնը վերադառնում է մեկնարկային կետ, երբ նրանք արթնանում են անկողնում ժամը 6։16-ին։ Կամաց-կամաց Ռենտոնը սկսում է հասկանալ, որ ժամանակի օղակում հայտնվելը կապված է նրանց կողմից ստեղծված ARQ (անգլ.՝ Arcing recursive quine -ռեկուրսային էլեկտրո-աղեղային քվին) սարքի հետ, որը հզոր էներգիա է արտադրում և փաստորեն հավերժական շարժիչ է։ Օղակը առաջացել է նրանից, որ Զարմիկը ձեռք է տվել սարքին, ինչի պատճառով էլ սարքը կողպել է ժամանակը։ Ավելին, ժամանակի ընթացքում Ռենտոնը համակարգչի վերաբեռնման տեղեկամատյաններից տեսնում է, որ օղակներն ավելի շատ են, քան նա կարծում էր, հնարավոր է հազարավոր։ Այնուամենայնիվ, չնայած ինչ-որ պահի նա մտադիր էր ոչնչացնել ARQ-ն, բայց ի վերջո, որոշում է դա չանել, որպեսզի կրկին փորձի սարքը փրկել «Տաուրուս»-ից և օգտագործել այն ի շահ մարդկանց։ Նա համակարգչում ինքն իրեն տեսաուղերձ է գրում, որում նա նախազգուշացնում է, որ «Տաուրուսը» փորձում է գրավել ARQ-ն, և որ նա պետք է ամենասկզբից սկսի վստահել Հաննային։
Գիլմն ավարտվում է 6։16-ի հերթական արթնացումով։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ռոբբի Ամելլ | [1] | Ռենտոն
Ռեյչել Թեյլոր | Հաննա/մայր |
Շոն Բենսոն | Սոնի |
Գրեյ Պաուել | Գրիմ/Հայր |
Ջեյկոբ Նիյկեմ | Եղբայր |
Ադամ Բատչեր | Զարմիկ |
Տանտու Կարդինալ | The Pope |
Նիկոլաս վան Բուրեկ | նորությունների հաղորդավար |
Ջեյմի Սպիլչուկ | Mobius Common |
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը քննադատներից խառը արձագանքներ է ստացել[2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|